Աշխարհում կշարունակեն գոյություն ունենալ կորոնավիրուսի օջախներ

78

Կորոնավիրուսի պաթոգեն պոտենցիալը դեռևս չի իրականացվել, հետևաբար աշխարհում կշարունակեն գոյություն ունենալ դրա օջախները: Հաջորդ քայլը կլինի գյուղացիական և տնային կենդանիների վարակումը, ասել է ՌԴ Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

«Այո, կորոնավիրուսը դեռ չի իրացրել իր պաթոգեն ներուժը: Հաջորդ փուլը գյուղատնտեսական և տնային կենդանիների վարակն է: Եվ երբ մենք մեկ տարվա ընթացքում պաշտպանենք մարդկությունը լավ պատվաստանյութերով, այդ ժամանակ կենդանիները կվարակվեն, իսկ իր սիրելի կենդանիներից ոչ ոք չի պատրաստվում ազատվել: Հետևաբար, այս հարուցիչի օջախներն անընդհատ կլինեն մեր շուրջը ու, դրա հետ մեկտեղ, էվոլյուցիայի կենթարկվեն», ասել է մասնագետը թերթին: