ԱՄՆ իշխանություններն աշխատում են էլեկտրական ցանցերը հաքերներից պաշտպանելու ուղությամբ

267

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մշակում է նոր ծրագիր էլեկտրաէներգիայի ոլորտը կիբեռհարձակումներից պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Ծրագիրը ներառում է հաքերների կողմից ցանցերի ջարդումը կանխելու համար ընկերությունների հետ աշխատելու նոր ռազմավարություն, որը կհրապարակվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Գործակալությունը նշում է, որ իշխանությունները որոշել են սկսել զբաղվել էլեկտրացանցերի հարցով`երկրի տնտեսության համար դրանց կարևորության, ինչպես նաև օտարերկրյա հաքերների կողմից դրանց վրա հարձակումների առավել հաճախ դառնալու հետ կապված: