Նիկոլական իշխանությունը ապրիլի 24–ից առաջ պրոթուրքական ագրեսիվ քարոզ է սկսել. Անդրանիկ Թևանյան

89

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբույքան իր էջում գրել է․

««Թավշյա» թրքաբոլշևիկները

Կարսի անկումը պայմանավորված էր նաև այն բանով, որ հայ բոլշևիկները քեմալական Թուրքիային չէին համարում թշնամի և պատրաստ էին հայկական տարածքները զոհաբերել՝ հանուն համաշխարհային պրոլետարիատի հաղթանակի։ Դա ցեղասպանությունից հետո ազգային «ես»–ից փախչելու ենթագիտակցական մղում էր։

Հայ բոլշևիկներից, ավելի ճիշտ՝ թրքաբոլշևիկներից ոմանք սեփական ձեռքերով փող ու ոսկի էին հասցնում թուրքերին, որպեսզի «ապաշրջափակեն տարածաշրջանը», այն է՝ «կարմրած» Աթաթուրքի հետ եղբայրանան։ Կասյանը, Ղուկասյանը և մյուսներն այն օրերի հեղափոխականներն էին։ Մեր օրերի «թավշյա» հեղափոխականների հոգևոր հայրերը։

Քերիր ցանկացած հայ հեղափոխական–գլոբալիստի և տակից դուրս կգա հայ թրքաբոլշևիկը։ Ոչ մի նոր բան չկա։ Նժդեհը ճիշտ էր․ հայի տականք տեսակից ավելի տականք աշխարհում չես գտնի։

Հ․Գ․։ Նիկոլական իշխանությունը ապրիլի 24–ից առաջ պրոթուրքական ագրեսիվ քարոզ է սկսել։ Ակնհայտ է, որ սրանք թուրքերի հետ ունեն ոչ հրապարակային շփումներ ու պայմանավորվածություններ»։