ՀՀ ներկայիս դե-ֆակտո իշխանությունները մեզ արագացված տեմպերով դարձնում են Թուրքիային հպատակ երկիր. փորձագետ

97

ՀՀ ներկայիս դե-ֆակտո իշխանությունները մեզ արագացված տեմպերով դարձնում են Թուրքիային հպատակ երկիր։ Եթե դուք կարծում եք, որ էս պարտվողական ոճով կկարողանաք խաղաղ գոյակցել Թուրքիայի հետ, ապա դուք ոչ միայն տգետ եք, այլև պատրաստում եք ձեր զավակներին մշտական ստրկության Թուրքիայի կազմում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«ՀՀ վարչապետը 2020թ. հոկտեմբերի 7-ին հայտարարում է. «100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Դուք գիտեք, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության օրոք տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 մլն հայ: Բայց այդ ցեղասպան քաղաքականության նպատակը միայն էմոցիաները չեն կամ ատելությունը հայերի նկատմամբ: Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ էքսպանսիոնիստական և կայսերական քաղաքականություն վարելու»։

2021թ. մարտի 27-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը «Թուրքիան թշնամի համարո՞ւմ եք» հարցին պատասխանում է. «Մենք պետք է մոտեցում շտկենք»։ Դրանից առաջ էլ վարչապետը պնդում է, որ չգիտի, թե որն է թշնամանքի մեկնակետը։

Ինչպես ես ու գործընկերներս զգուշացրել ենք՝ ՀՀ ներկայիս դե-ֆակտո իշխանությունները մեզ արագացված տեմպերով դարձնում են Թուրքիային հպատակ երկիր։

Եթե դուք կարծում եք, որ էս պարտվողական ոճով կկարողանաք խաղաղ գոյակցել Թուրքիայի հետ, ապա դուք ոչ միայն տգետ եք, այլև պատրաստում եք ձեր զավակներին մշտական ստրկության Թուրքիայի կազմում», – նշել է նա ֆեյսբուքում։