ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Թուքիային թշնամի համարելու մոտեցումը պետք է «շտկվի». Շահե Մադենյան (տեսանյութ)

107

նիկոլի թիմը այսպիսի տականքներու խումբ մընե.

Հայոց Պատմությունե անտեղյակ, քաղաքականությունե անտեղյակ և թուրքամետ։ Թրքական արտադրություն։

Made in turkey.«Մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք». Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Թուքիային թշնամի համարելու մոտեցումը պետք է «շտկվի»:

Այս շոկային հայտարարությունն ԱԽՔ-ն արել է քիչ առաջ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում՝ նշելով, որ պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված օգնությունը, ագրեսիվ հռետորաբանությունը անցյալում են և Հայաստանի իշխանությունն առաջնորդվում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրով ձեռք բերված պայմանավորվածություններով, որը ենթադրում է տարածաշրջանի ապաշրջափակում:

Շահե Մադենյանի ֆեյսբուքյան էջից: