Հատվածներ Վազգեն Մանուկյանի ելույթից` մարտի 26-ին կայացած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից:

100

🔴 Նիկոլը նվաստացրեց բանակը՝ ԳՇ պետին հանելով և դատարաններ ուղարկելով: Ինքը նվաստացրեց բանակը, որ իր դեմ չլինի: Բայց բանակը, մեկ է, իր դեմ է և մի օր ոտքի է կանգնելու։

🔴Նա կաշառեց Ոստիկանությանը, ԱԱԾ-ն դարձրեց Նիկոլի անվտանգության ծառայություն։ Դատախազությունը զբաղված է նրա հակառակորդներին չեզոքացնելով։ Նա կիրառում է ուժ, որ մնա իշխանության, և խաղաղ ցույցերով դա չի անցնի, ուժին պետք է հակադրել ուժ։ Մենք պետք է կարողանանք ստեղծել այդ ուժը: Եվ այդ ուժը ժողովուրդն է, մենք պետք է կարողանանք ժողովրդին ոտքի բարձրացնել: Մենք պետք է աշխատենք ամեն օր և ոտքի բարձրանանք: Եվ մի «իքս» օր ամբողջ ժողովրդով պետք է ոչնչացենք ամեն ինչ. այսօրվանից մենք նախապատրաստվելու ենք այդ «իքս»  օրվան:

🔴Ապագան բարդ է լինելու, որովհետև նոր հնարավորություններն օգտագործելու համար մենք պետք է կարողանանք վերականագնել նաև այն, ինչ ունեցել ենք՝ բանակը, մեր սահմանները, Արցախը։ Այդ ամենը պետք է անենք, որ կարողանանք այդ նոր խաղում առավելություններ ստանալ։ Ինքը կերավ ոչ միայն  մեր անցյալը, այլև հիմա ուտում է մեր ու մեր երեխաների ապագան, ամենաբարդ ժամանակաշրջանն է մեր տարածաշրջանում, մենք խաղալիք ենք, մենք գործոն չենք։ Բազմաթիվ բարդություններ ու հսկայական հնարավորություններ են սպասվում, բայց այս էջը զոռով պահելու պատճառով ՀՀ-ն չի ստանում այն առավելությունները, որոնք կարող էր ունենալ, եթե էջը կարողանայինք թերթել:

🔴Անդրադարձ եղավ նաև Թուրքիայի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին.

Նոր ծրագրեր են առաջարկում՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ բարեկամություն։ Պատերազմն ավարտված չէ, մենք ապրում ենք զինադադարի օրեր, և դրա մասին են հայտարարում Թուրքիան և Ադրբեջանը՝ իրենց ժողովրդին ուղղորդելով, որ պետք է ոչնչացնել հայերին, վերցնել Երևանը, Սյունիքը։ Ու այս պայմաններում երկրի ղեկավարներն ասում են, որ պետք է բարեկամություն անենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ժամանակներ կային, որ դրա համար գնդակահարում էին, ափսոս, այդ ժամանակներն անցան:

Հատվածներ Վազգեն Մանուկյանի ելույթից` մարտի 26-ին կայացած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից:

#VazgenManukyan #Armenia #hayreniqiprkutyansharjum #ՎազգենՄանուկյան #Հայաստան #հայրենիքիփրկությանշարժում  @ Yerevan, Armenia