Հայաստան հիմնադրամից գողացած 52 մլրդ դրամը վերջապես որոշել է փոխանցել Արցախին՝ վրաներս թանկ «ծախելով». Տիգրան Աբրահամյան

63

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանությունը Հայաստան համահայկական հիմնադրամից պատերազմի օրերին գողացած 52 մլրդ դրամն ու այս պահին հիմնադրամի հաշվին եղած 58 մլրդ դրամը վերջապես որոշել է փոխանցել Արցախին, այն էլ վրաներս թանկով «ծախելով», նախընտրական քարոզչության «պերեդոզով»։

Թե բա աննախադեպ ծրագիր ենք իրականացնելու Արցախում։

Դա ողջ հայության գումարն է, որը մեր հայրենիքի համար ծանրագույն պահին հավաքվել է և պետք է օգտագործվի ըստ նպատակի։

Դո՞ւք ով եք, ի՞նչ առնչություն ունեք այս ամենի հետ։

Դուք Արցախի համար միայն մեկ աննախադեպ ծրագիր եք իրականացրել՝ հանձնել են այն ու դեպի մահ ուղեկցել հազարավոր մարդկանց»։