«Ես թարսի պես գիտեմ՝ ովքեր են էն «հերոսները», որ մտել ասել են՝ ինչ ուզում են տուր պատերազմը կանգնացրու»

166

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ ․ «Փաշինյանի դավաճանության բազմաթիվ դրվագներից կարևորագույնի մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի խոսում: Փաստորեն երկրի գեներալիտետը պատերազմի չորրորդ օրը գալիս, զեկուցում ա, որ պատերազմը պարտված է ու պետք է կապիտուլյացիա ստորագրել, իսկ էս սրիկան էդ տականքներին տեղում գյուլլելու փոխարեն նոր կոչումներ ու մեդալներ ա տալիս:

Ու ոչ գերագույն գլխավորը, ոչ էլ գեներալները, մեզ` զինվորներիս, բան չեն ասում: Մենք 40 օր կռվել ենք մի պատերազմում, որի չորրորդ օրը պարտություն էր նշվել: Դրանք սալյուտ էլ խփած կլնեն:

Հլը մի պահ պատկերացրեք էլի՝ 41թ-ի, ասենք, հունիսի 20-ին Վատուտինն ու Ռոկոսովսկին գնային Ստալինին ասեին՝ պետք ա պատերազմը կանգնացնել, որտև պարտվելու ենք ու Մինսկը, Կիևը, Սմոլենսկը, Սևաստոպոլը, դաժե Մոսկվան չենք կարա պահենք, մի բան արա, ստոպ տուր էս կռիվը:

Թե ի՞նչ կաներ Ստալինն այդ դեպքում, մենք արդեն չենք իմանա, քանի որ նա դեռ 30ականներին մաքրել էր երկիրը օտարերկյա գործակալներից: Իսկ ես թարսի պես գիտեմ ովքեր են էն «հերոսները», որ մտել ասել են՝ ինչ ուզում են տուր պատերազմը կանգնացրու»: