Դավաճանը չի կարող քրիստոնյա լինել․ Քրիստոնեությունը ուժեղների կրոն է (տեսանյութ)

176

Տեր Շմավոն  քահանա Ղևոնդյանը անդրադարձել է քրիստոնեական հանդուրժողականությանն ու խոնարհությանը, որը ամենևին էլ չի բացառում ինքնապաշտպանություն և պայքար ինքնության պահպանման համար։ «Իմ խաչը»  հաղորդաշարի շրջանակներում Տեր Շմավոն  քահանա Ղևոնդյանը մատնանշել է անկյունաքարային կարևորություն ունեցող սկզբունքներ՝ իրական քրիստոնյան համարվելու համար։

Որոշ պատմաբաններ փորձում են քրիստոնեության վրա բարդել  Հայկական թագավորության հողային կորուստները, բաժանումը։ Դա այդպես չէ և նման մեկնաբանությունը խիստ սուբյեկտիվ է։ Նախքան քրիստոնյա Հայաստան ունենալը մենք տարածքային կորուստներ նույնպես ունեցել ենք։ Ունեցել են նաև հզոր հայրենիք քրիստոնեության ընդունումից հետո։

Իրականում Քրիստոնեությունը ուժեղների կրոն է  և հանդուրժողականության քարոզը, չի նշանակում թե հարկավոր է հանձնվել, երբ թշնամին հարձակվում է։ Քրիստոնյան պետք է պայքարի և առաջի հեթին մեղքի դեմ։

44 օրյա պատերազմի ժամանակ հոգևորականները եղել են զինվորի կողքին, կռվել նրա հետ հավասար խրամատում։ Չկա ավելի մեծ սեր, քան երբ մարդը պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն մեկ այլ մարդու կյանքի փրկության։ Պատերազմի օրերին մեզանում թևածում էր իրական, քրիստոնեական սեր՝ բոլորը օգնում էին միմյանց, սակայն պատերազմից հետո այն կրկին պղտորվեց։