Freedom House-ը կոչ է արել Հայաստանի իշխանություններին չեղարկել վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման օրենքը

75

Freedom House-ը կոչ է արել Հայաստանի իշխանություններին չեղարկել վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման օրենքը, գրում է Mediaport տելեգրամ ալիքը։

Freedom House-ի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ԶԼՄ-ներում և երկրում ազատ արտահայտվելու համար ու ընդգծել. «ցավոք, Հայաստանի կառավարությունը սահմանել է տուգանքներ, որոնք «խեղդելու» են կարծիքների արտահայտման ազատությունը եւ սպառնում են երկրում զանգվածային լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը:

«Քաղաքացիական հասարակությունն արդարացիորեն քննադատել է օրենքն այն հիմքով, որ այն կարելի է չարաշահել՝ քաղաքական գործիչներին և այլ ազդեցիկ հասարակական գործիչներին քննադատելու համար չափազանց մեծ տուգանքներ գանձելով և անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելով: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին չեղարկել օրենքը»,-նշված է հայտարարությունում։

Օրենքի հեղինակը Ալեն Սիմոնյանն է, որի նախաձեռնությամբ տուգանքի չափը եռապատկվել է։ Նշենք, որ խոսքի ազատության հարցերով զբաղվող ՀԿ-ները «խայտառակություն են» որակել օրենքը, Հայաստանի Ժուռնալիստների միությունն էլ դիմել է Արմեն Սարգսյանին՝ պահանջելով չստորագրել խոսքի ազատությանը սպառնացող օրենքը, որը իշխանությունը մահակ է դարձնելու «անցանկալի» ԶԼՄ-ներին լռեցնելու համար։

Mediaport