Սկանդալ Ֆրանսիայում, հայազգի քաղաքապետը թուրքական մզկիթ է կառուցում

307

Երկրում վրդովված են Ստրասբուրգի քաղաքապետարանի որոշմամբ՝ 2,5 միլիոն եվրո հատկացնել Թուրքիայի իսլամական միությանը (Milli Görüş «Ազգային տեսլական») Մենո թաղամասում հսկայական մզկիթ կառուցելու համար: Հինգերորդ հանրապետության ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենը նախագիծը համարել է Թուրքիայի կողմից պետության գործերին միջամտելու «ծայրահեղ համառ» փորձ:

Սակայն շատ ավելի հետաքրքիր են դրվագի այլ մանրամասները: Մասնավորապես, միջոցների տրամադրման մասին որոշումը կայացրել է քաղաքի քաղաքապետ, «Եվրոպայի էկոլոգիա – Կանաչներ» կազմակերպության անդամ, ազգությամբ հայ Ժաննա Բարսեղյանը:

Ծնունդով հայաստանցին, «Կանաչների» կուսակցության անդամը թույլ է տվել Ստրասբուրգում թուրքական մզկիթի  կառուցումը քաղաքի հարկատուների հաշվին․․․ Այս ամենը ավելի շուտ հիշեցնում է անեկդոտի սյուժե: Բայց այստեղ օբյեկտիվ իրականությունը գերազանցել է իր իսկ երգիծական ծաղրերգությանը:

# Հայաստան # Թուրքիա # Ֆրանսիա

@rybar

Թարգմ․՝ Զ․Մ․