2007 թվականին Հյուրանոցային ոլորտում իրականացված ներդրումների արդյունքում Հայաստանում գործում էր 101 հյուրանոց

123

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է արվել, որը ներկայացնում ենք ստորև․

1998-ին, երբ Հայաստան հնարավոր էր հասնել 3 ավիափոխադրողով, ապրել 3 հյուրանոցում և միայն մայրաքաղաքում, զբոսաշրջիկների թիվն ընդամենը 31800-ն էր։ Իրավիճակը շեշտակի փոխվեց 2007-ին։ Այդ ժամանակ սկսեցին մեր երկիր իրականացնել չվերթներ 15 ավիաընկերություն՝ ներառյալ հեղինակավոր «Էյր Ֆրանս»-ը, «Լուֆթհանզա»-ն, «Ավստրիական ավիաուղիներ»-ը, «Բրիտանական ավիաուղիներ»-ը, «Չեխական ավիաուղիներ»-ը։ Հյուրանոցային ոլորտում իրականացված ներդրումների արդյունքում գործում էին 101 հյուրանոց, որից 55%-ը մարզերում։

Վերանորոգվեցին, կառուցվեցին և վերակառուցվեցին զբոսաշրջության համար կարևոր ենթակառուցվածքները։ Հայաստանն ավելի ճանաչելի դարձավ միջազգային հեռուստաընկերություններով ներկայացվող գովազդային հոլովակներով։ Մեր պատմամշակութային կոթողներից երեքն ընդգրկվեցին ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Արդեն 2007-ին զբոսաշրջիկների թիվը հասել էր 511000-ի՝ ապահովելով տարեկան միջինում 36% աճ, 800 մլն դոլարի մասնաբաժին ՀՆԱ-ում և 77000 աշխատատեղ զբոսաշրջության ոլորտում։