Օդի որակի առումով Մոսկվան մտել է աշխարհի 30 լավագույն մայրաքաղաքների ցանկը

78

Մոսկվան օդի որակի ցուցանիշով մտել է աշխարհի լավագույն 30 մայրաքաղաքների ցանկը՝ առաջ անցնելով Աթենքից, Հռոմից և Փարիզից: Այս մասին հաղորդվում է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնական կայքում:

«Օդի աղտոտման տեսանկյունից Ռուսաստանի մայրաքաղաքը աշխարհի ամենաապահով քաղաքներից մեկն է: Մոսկվան ընդգրկվել է օդի որակի առումով 30 լավագույն մայրաքաղաքների ցուցակում 2020թ․ աշխարհի վարկանիշային աղյուսակում: ․․․Զեկույցը ներառում է 92 քաղաքներից մթնոլորտի վիճակի մասին տեղեկատվություն», ասված է հաղորդագրության մեջ: Ցանկը հիմնված է մթնոլորտում մանր կոշտ մասնիկների պարունակության վերաբերյալ տվյալների վրա (PM2.5)։

Պարզաբանվում է, որ 2020 թ. ամենավատ ցուցանիշները դիտվել են Արևելյան Ասիայի, Հարավարևելյան Ասիայի և Հարավային Ասիայի քաղաքներում: Եվրոպական քաղաքների մոտ կեսում այդ մասնիկները անյցալ տարի գերազանցել են ԱՀԿ սահմանած շեմը: