Սուեզի ջրանցքում խցանված բեռնարկղային նավը շարժվել է

112

Ever Given բեռնարկղային նավը, որը խցանման էր հանդիպել Սուեզի ջրանցքում, ուրբաթ երեկոյան տեղից փոքր-ինչ շարժվել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով եգիպտական ​​աղբյուրներ։

Տեղաշարժը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ դեպքի վայրից հանվել է շուրջ 20 հազար տոննա ավազ:

Ever Given նավը պատկանում է ճապոնական Shohei Kisen ընկերությանը և նավարկում է Պանամայի դրոշի ներքո։