Պուտինը պատահարի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Եգիպտոսի նախագահին

110

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին երկրի հարավում տեղի ունեցած գնացքների պատահարի կապակցությամբ: Հեռագիրը հրապարակվել է շաբաթ օրը Կրեմլի կայքում:

Ուրբաթ երկու մարդատար գնացքներ բախվել են Եգիպտոսի հարավային Սոհագ նահանգի Տախտա քաղաքի մոտակայքում: Միջադեպի արդյունքում զոհվել է 32 մարդ, վիրավորվել է 108 մարդ: