«Պետական մակարդակով կլպոցի «Զվարթնոց» օդանավակայանում». Աշոտ Վարդանյան

146

Աշոտ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Այսօր` մարտի 27-ին 24 օդանավ է իջնելու «Զվարթնոց» օդանավակայան: Մոտավորապես 2000-2500 մարդ, կախված օդանավի լցվածությունից: Ու այդ մարդկանց մոտ 90%-ը ժամանելու են առանց COVID 19-ի թեստերի: Չունենալով այլընտրանք նրանք պետք է թեստ հանձնեն օդանավակայանում: Ես էլ եմ երկու օր առաջ վերադարձել Երևան ու հանձնել եմ:

Այնպես ստացվեց, որ 7 օրվա մեջ 3 անգամ թեստ հանձնեցի, որոնք ինձ վրա նստեցին 45000 դրամ: Հիմա, եթե պետք լինի նորից մի տեղ գնալ, ինչը իմ գործի մեջ շատ հնարավոր է, պետք է ևս երկու թեստ հանձնեմ: Ու բոլորովին էական չի պատվաստված ես թե չէ, հակամարմին ունես թե չէ, պիտի մուծվես:

Այս տարվա սկզբից հասցրել եմ լինել Լոս Անջելեսում, Դոհայում ու Մոսկվայում, բայց ոչ մի տեղ մեկը չհարցրեց թեստ ունեմ թե չէ: Իսկ մեզ մոտ 5-6 ոստիկան ու մի 2-3 հոգի սպիտակ խալաթներով ուշադիր հետևում են, որ հանկարծ առանց մուծվել չպլստաս անցնես: Մուծվում ես լրիվ անիմաստ, որովհետև բոլորս էլ գիտենք, որ թեստից 4 ժամ առաջ պետք է չուտես, չխմես, բայց բոլոր օդանավերում և կերակրում են և խմացնում:

Այսինքն` իմաստը ստուգելը չի, փող կլպելն ա: Էլ չեմ ասում, որ թեստի մոտ 1000-1500 դրամ ինքնարժեքի դեպքում մուծվում ես 15000: Հետն էլ պատասխանս արդեն երրորդ օրն ա չկա ու չկա: Իրավունք ունեմ մտածելու, որ թեստը չեն էլ անում: Իրենց դա հետաքրքիր չի:

Կարևորը, որ մուծվել ես: Էնպես, որ չեմ հավատում ոչ մի թվի: 5000-5500 օրական արված թեստերից առնվազն կեսը սուտ ու պարտադրված թեստեր են:

Կարճ ասած` ռեկետ, սուտ ու թվերի նկարչություն պետական հովանավորությամբ»: