Մոսկվան և Պեկինը դեմ են Վաշինգտոնի՝ ժողովրդավարության իր գաղափարի պարտադրմանը

71

Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են Միացյալ Նահանգների կողմից ժողովրդավարության իր գաղափարի պարտադրմանը։ Այս հարցում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և նրա չին գործընկեր Սի Ցզինպինի հայացքները համընկնում են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ Վաշինգտոնը իր ժողովրդավարությունը համարում է միակ ճիշտը, և ԱՄՆ-ն երբեք չի հրաժարվում աշխարհի մյուս երկրներին այն պարտադրելու քաղաքականությունից, ինչն ինքը կոչում է ժողովրդավարություն: Դրան դեմ են հանդես գալիս Մոսկվան և Պեկինը, Պեսկովի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: