Մակրոնը հորդորեց համաճարակի ֆոնին չմոռանալ ՄԻԱՎ-ի թեստավորման կարևորության մասին

85

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ընդգծել է, անկախ կորոնավիրուսի համաճարակից, ՁԻԱՀ-ի մասին չմոռանալու անհրաժեշտությունը: Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է այսօր իր ֆեյսբուքյան էջում:

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ համաճարակն արդեն մեկ տարի է, ինչ ազդում է մարդկանց կյանքի վրա: Ըստ նրա, այս խնդրի դեմ պայքարը ստվեր է նետում մյուս խնդիրների վրա: «Այսպիսով, առողջապահական ճգնաժամը հանգեցրել է ՄԻԱՎ-ի թեստավորումների կտրուկ անկման», շարունակել է Մակրոնը:

«Սա մեծ վտանգ է, քանի որ, երբ չգիտեք, որ ՁԻԱՀ ունեք, ժամանակին բժշկական աջակցություն չեք ստանում, և և դնում եք ինքներդ ձեզ ու մյուսներին ռիսկի տակ, քանի որ ավելի քիչ եք մտածում նախազգուշական միջոցների մասին»:

«Սա մեր հասարակության համար [ՄԻԱՎ-ի] համաճարակի վերսկսման վտանգ է ստեղծում», շեշտել է նա ՝ հիշեցնելով թեստավորման կարևորությունը: