Հունաստանը քննարկում է Սպուտնիկ V և Moderna պատվաստանյութերն արտադրելու հնարավորությունը

142

Հունաստանի կառավարությունը դեղագործական ընկերությունների հետ քննարկում է երկրում Սպուտնիկ V, ինչպես նաև Moderna-ի պատվաստանյութն արտադրելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Nea թերթը:

Թերթի համաձայն, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի անորոշության և պատվաստանյութերի բաշխման լուրջ դժվարությունների պատճառով երկրի կառավարությունը բանակցություններ է վարում արտասահմանյան արտադրողների հետ`COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտոնագրեր ձեռք բերելու և պատվաստանյութերը Հունաստանում արտադրելու հարցում համագործակցության հեռանկարների համար: