Հենց այս մեղադրանքը սկիզբ դրեց հազարավոր հայորդիների զոհվելու գնով Արցախը հանձնելու գործընթացին․ Գոռ Բադյան

73

Գոռ Բադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դե ինչ, Սահմանադրական դատարանն ի վերջո հարգեց ՀՀ Սահմանադրությունը՝ անվավեր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը, որով Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի նախկին երեք հրամանատար՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, միտումնավոր հեռացվել էին բանակից և ինչպես հետագայում տեսանք, այդ իսկ պատճառով Արցախյան վերջին պատերազմին չկարողացան մասնակցել, քանի որ գերագույն գլխավոր կապիտուլյանտը թույլ չտվեց։

Արցախի հերոս, պատերազմ հաղթող նախագահ Քոչարյանն ու 27 տարի բանակ ղեկավարած 3 գնդապետ ուղղակի մեկուսացվեցին:

Այսուհետ հասարակության և մասնագիտական շրջանակների պահանջը պետք է լինի քր.գործ հարուցողներին, մեղադրանքը պաշտպանողներին և այս շինծու գործի հայաստանյան և արտերկրյա պատվիրատուներին պատասխանատվության կանչելը, քանի որ հենց այս քրեական մեղադրանքը սկիզբ դրեց հազարավոր հայորդիների զոհվելու գնով Արցախը հանձնելու գործընթացին:

Այդ ամենը կարող էր չլինել, եթե պետական համակարգում Նիկոլի և նրա պատվիրատուների հրահանգների կատարածուներ չլինեին: Նրանք բոլորը պետք է պատասխան տան թե՛ նախագահ Քոչարյանին ապօրինաբար 537 օր կալանքի տակ պահելու, թե՛ մեր հայրենիքի կորստի, մեր հաղթանակի ոչնչացման և մեր զոհված եղբայրներին դավաճանելու և մահվան տանելու համար: