Հայաստանը հիմա պատրաստ չէ ընտրությունների այս բզկտված վիճակում. Վազգեն Մանուկյան

93

«Հայաստանը հիմա պատրաստ չէ ընտրությունների այս բզկտված վիճակում, դրանք խորացնելու են ճգնաժամը և ոչ թե լուծելու են այն։ Մենք թե՛ մեր, թե՛ մյուս երկրների առաջ խայտառակ կլինենք և  ինքնավստահությունը ինքներս մեր նկատմամաբ ավելի կկորցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանելուց հետո ղեկավարելու է ընտրությունները։ Էլ չեմ խոսում նույնիսկ այն մասին, որ ինքը ընտրությունների ժամանակ տոկոս կհավաքի ու կստացվի, որ ինչ-որ դեպք էր՝ եղավ, երկիրը կործանվեց, բայց իրենք էլի իրենց տոկոսն ունեն։ Իսկ, եթե հանկարծ, որը չեմ պնդում, բայց չեմ էլ բացառում, դառնա վարչապետ, դրանից հետո ոչ միայն մենք մեզ չենք հարգի, ամբողջ աշխարհը մեզ վրա ծիծաղելու է, և դրանից հետո մենք ոչինչ անել չենք կարող։

🇦🇲 Դրա համար ես գտնում եմ, որ այն ծրագիրը, որը Հայրենիքի փրկության շարժումն առաջարկեց՝ փոխել վարչապետին, մեկ տարի ժամկետով ժամանակավոր կառավարություն ձևավորել և այդ մեկ տարում հիմքերը դնել՝ տնտեսության,  բանակի, նոր հարաբերությունների մեր բարեկամների հետ, իրար հետ քննարկել, թե ինչ տեսլական ենք ուզում իրականացնել, որպեսզի կարողանանք գնալ առաջ: Կարծում եմ դա ամենաճիշտ ծրագիրն է։

🔴Դուր չի գալիս վարչապետի թեկնածուն, այսինքն՝ ես, փոխենք, դուր չի գալիս մեկ տարին՝ կարճացնենք կամ երկարացնենք, եթե Հայրենիքի փրկության շարժումը արդյունավետ չի աշխատում, ապա եկեք փոխենք այդ ֆորմատը: Կարևորը ունենալ տեսլական, թե մենք ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել, մեկ տարին օգտագործել հիմքերը դնելու համար և նոր գնալ ընտրության:»,-ասուլիսի ժամանակ նշեց Վազգեն Մանուկյանը

⬇️Վազգեն Մանուկյանի 26.03.2021թ.-ի ասուլիսն ամբողջությամբ