Իրանն ու Չինաստանը ստորագրել են 25 տարվա համագործակցության համաձայնագիր

76

Իրանն ու Չինաստանը 25 տարի ժամկետով համաձայնագիր են ստորագրել համապարփակ համագործակցության մասին: Համաձայնագիրը ներառում է համագործակցություն տնտեսական և մշակութային ոլորտներում: Այս մասին նշված է համաձայնագրի ստորագրմանը հաջորդած Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Այս փաստաթուղթն առնչվում է Իրանի և Չինաստանի միջև երկկողմ համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին՝ ներառյալ տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում», ասվում է հաղորդագրության մեջ։ «Համոզված ենք, որ համաձայնագիրը կնպաստի Իրանի և Չինաստանի հետագա զարգացմանն ու բազմակողմանի ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև պայմաններ կստեղծի երկու ժողովուրդների բարգավաճման համար»:

Համապարփակ համագործակցության մասին համաձայնագիրը շաբաթ օրը Թեհրանում ստորագրեցին Չինաստանի արտգործնախարար Վան Ին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: