Թրքահպատակ գերագույն գլխավոր պատասխանատուն ու իր վարչախումբը շարունակում են իշխել, ասես ոչինչ էլ չի եղել. Ալվինա Աղաբաբյան

94

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ուղիղ 6 ամիս առաջ այս օրը սկսեցին պատերազմը, 44 օր շարունակ “հաղթելու ենք”-ով ու ” տագտիկական նահանջ”-ով խաբեցին մեզ բոլորիս, զոհեցին ավելի քան 6000 մեր տղերքին, տասնյակ հազարներին դարձրին հաշմանդամ, թշնամուն նվիրեցին “դժբախտ ու դժգույն” Արցախի 80%-ը, Սյունիքի բարձունքները, գյուղերն ու ճանապարհները, հայ մարդուն հերթական անգամ դարձրին հայրենազուրկ, անտուն ու թափառական։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Ալվինա Աղաբաբյանը։

«Եվ էս ամենի, էս արհավիրքի համար ոչ ոք, ՈՉ ՈՔ առ այսօր պատասխան չի տվել. թրքահպատակ գերագույն գլխավոր պատասխանատուն ու իր վարչախումբը շարունակում են իշխել, ասես ոչինչ էլ չի եղել…