Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկեցին Աֆղանստանի վերաբերյալ առաջիկա համաժողովը

134

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը շաբաթ օրը բանակցություններ է վարել Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադի հետ: Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբահչե պալատում: Կողմերը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Թուրքիայի մայրաքաղաքում նախատեսվող համաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները Աֆղանստանում առկա հակամարտությունը լուծելու համար:

Թուրքական կողմը շեշտել է, որ հանրապետությունում կայունությունը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը: Անկարան կշարունակի աջակցել աֆղան ժողովրդին, վստահեցրել է Քալինը: