Թուրքիան հավանություն է տվել «Ստամբուլ» ջրանցքի կառուցման ծրագրին

162

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը շաբաթ օրը հայտարարել է «Ստամբուլ» ջրանցքի կառուցման ծրագրի հաստատման մասին, որը պետք է դառնա Սև և Մարմարա ծովերը միացնող նոր նավարկելի զարկերակ:

«Բոլոր խնդրանքներն ու առարկությունները քննելուց հետո մենք հաստատել ենք Ստամբուլի ջրանցքի կառուցման ծրագիրը: Այս համատեքստում մենք արագ քայլեր կձեռնարկենք՝ ապահովելու համար, որ ջրանցքը ծառայի մեր քաղաքի շահերին», գրել է նա Twitter-ի իր էջում:

Թուրքիան նախատեսում էր սկսել 51 կմ նոր ջրանցքի կառուցումը դեռ 2018-ին: Ծրագրի մոտավոր արժեքը 10 մլրդ դոլար է: Ծրագրվել է աշխատանքներն ավարտել 2023 թ.՝ մինչև Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, գրում է ՏԱՍՍ-ը: