Զախարովան սուտ է անվանել ՌԴ-ի՝ ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից հրաժարվելու մասին Ստոլտենբերգի հայտարարությունները

100

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սուտ է անվանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այն հայտարարությունները, թե Ռուսաստանը հրաժարվում է երկխոսությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պարոն Ստոլտենբերգի բոլոր այն հայտարարությունները, թե Ռուսաստանը հրաժարվում է երկխոսությունից, ճիշտ չեն, դա սուտ է», ասել է Զախարովան ճեպազրույցում: «Առաջարկվել է առարկայական զրույց, առաջարկվել է չմտնել քաղաքականացված PR-պատմության մեջ, որով այդքան հայտնի են մեր արևմտյան գործընկերները: Առաջարկվել է խոսել փորձագետների, այդ թվում՝ ռազմական փորձագետների մասնակցությամբ», ասել է նա:

Դիվանագետի խոսքերով՝ այս բոլոր առաջարկները «պարոն Ստոլտենբերգի սեղանին են»: «Նա [Ստոլտենբերգը] կարող է տեղափոխել թղթերը, գտնել դրանք և, ընդհանուր առմամբ, դադարեցնել ապատեղեկատվության տարածումը», հավելել է Զախարովան։