Երկու ձերքբերումներ, որոնք տեղի ունեցան ոչ թե Նիկոլի կամքով, այլ ընդհակառակը, իր կամքին հակառակ. Արգիշտի Կիվիրյան

94

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առանց հեգնանքի մի բան ասեմ։ Նիկոլի իշխանության շրջանում երկրում բազմաթիվ կորուստների ֆոնին այս պահի դրությամբ կարելի է առանձնացնել երկու դրական ձեռքբերում։ Մեկը, որ երկիրը վերջապես ունեցավ անկախ դատական համակարգ, իսկ մյուսը, որ երկրի նախկին իշխանությունները անկախ իրենց անցյալի տարաձայնություններից եւ թշնամանքներից, հիմա կարողանում են իրար հետ հանդիպել ու ինչ-որ հարցեր քննարկել։


Ընդ որում այս երկու ձերքբերումները տեղի ունեցան ոչ թե Նիկոլի կամքով, այլ ընդհակառակը, իր կամքին հակառակ։ Սակայն փաստենք, որ դա տեղի ունեցավ այս շրջանում, ու Հայաստանի ապագա իշխանությունները հույս ունենանք որ կպահեն սա, իսկ դատական համակարգն էլ նորից չի պարկի ապագա իշխանությունների տակ, այլ կպահպանի այս կարեւորագույն ձեռքբերումը…»: