Դուրս եկեք աշխարհաքաղաքական խաղերից, թող ուրիշ ապացուցող գտնեն, դուք մի ստանձնեք այդ դերը, որը լավ տեղ չի տանի մեր պետությանը. փորձագետ

46

Ո՞վ է ուզում բոլորին ապացուցել, որ ռուսական զինտեխնիկան, զենքը մեծ շեղումներ ունեն, ո՞վ է ուզում բոլորին ապացուցել, որ ՌԴ-ն անբարեխիղճ և ոչ վստահելի ռազմական գործընկեր է շուկայում․․․։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը. 

«Ուզում եմ հասկանալ, թե՞ ինչու են այդքան խոսում Իսկանդերի և ՍՈՒ-երի մասին։

Շատերը հավանաբար չնկատեցին, որ ՍՈՒ-երի մասով էլ անուղղակի ՌԴ-ն համարվեց ոչ վստահելի ռազմավարական գործընկեր, ով կարող է ՍՈՒ-ն վաճառել ռազմավարական գործընկերոջն առանց հրթիռների (չգիտես ինչու աքսեսուար են անվանում հրթիռները)։

Ո՞վ է ուզում բոլորին ապացուցել, որ ռուսական զինտեխնիկան, զենքը մեծ շեղումներ ունեն, ո՞վ է ուզում բոլորին ապացուցել, որ ՌԴ-ն անբարեխիղճ և ոչ վստահելի ռազմական գործընկեր է շուկայում․․․

Մի խորհուրդ տամ, դուրս եկեք աշխարհաքաղաքական խաղերից, թող ուրիշ ապացուցող գտնեն, դուք մի ստանձնեք այդ դերը, որը լավ տեղ չի տանի մեր պետությանը։ Ով ուզում է լինի պատվիրատուն, եթե անգամ ՌԴ-ն (տեսականորեն դա հնարավոր չէ, բայց եթե նույնիսկ ադպես է) , մի ստանձնեք այդ աշխարհաքաղաքական խաղերի վտանգավոր դերը»։