Գուշակո՞ւմ եք՝ ով է պատժվելու, այո՛, պատժվելու է քաղաքացի Նիկոլ Փաշինյանը. մարտի 1-ի գործը դեռ նոր է սկսվում. Գրիգորյան

137

Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գլոբալիստական թևի «գործիչները» իրար հերթ չտալով ֆեյսբուքում աղաղակում են, որ ՍԴ որոշումով տապալվեց մարտի 1-ի գործը, սակայն, ուզում եմ նրաց հանգստաացնել և տեղեկացնել, որ մարտի 1-ի գործը չի տապալվել, ուղղակի պատժվողը լինելու է ոչ թե իրենց կողմից պատվիրված մարդը, այլ իրական մեղավորը, ով ժողովրդին սադրեց, տարավ բախման, իսկ ինքը փախավ… գուշակու՞մ եք ով է պատժվելու… այո՛, պատժվելու է քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, ով մեղավոր է մարտի 1-ին տեղի ունեցածի մեջ և պատժվելու են իրեն սատարող գործակալական ցանցի ներկայացուցիչները:

Այնպես, որ մի անհանգստացեք… մարտի 1-ի գործը դեռ նոր է սկսվում:

Դուք ավելի լավ է բարձրաձայնեք, որ ձուն թանկացել է, իսկ դա ձեզ կարող է զրկել ի վերջո ձու ձեռք բերելու և ունենալու հույսից: