Գինցբուրգը՝ «Սպուտնիկ Լայթ»-ի մասին

100

ՌԴ Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութի պարզեցված տարբերակը՝ «Սպուտնիկ Լայթ»-ը, ավելի էժան կլինի, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ:

Այս պատրաստուկը կարժենա մի կողմից Սպուտնիկ V-ից շատ ավելի ցածր, իսկ մյուս կողմից դրա օգտագործումը թույլ կտա իջեցնել հիվանդացության պիկը, այսինքն՝ նվազեցնել ծանր հիվանդների քանակը, առավել ևս ճակատագրական դեպքերը, գիտնականի խոսքերն է հաղորդում news.ru-ն:

«Սպուտնիկ Լայթ»-ի դեպքում երկու ներարկումների փոխարեն արվում է միայն մեկը, որը պարունակում է համակցված շիճուկ: Սակայն այն ավելի քիչ արդյունավետություն ունի։