Բայդենը առաջարկեց ստեղծել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության այլընտրանքը

105

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուրբաթ օրը Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում խոսել է «ժողովրդավար երկրների կողմից» Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության այլընտրանք ստեղծելու հնարավորության մասին: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք խոսեցինք Չինաստանի և այն մրցակցության մասին, որում նրանք մասնակցում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Ես հայտնեցի այն միտքը, որ մենք պետք է ունենանք ժողովրդավարական երկրների նման նախաձեռնություն՝ օգնելու աշխարհի այն համայնքներին, որոնք իսկապես օգնության կարիք ունեն», ասել է Բայդենը:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև կլիմայի փոփոխության և ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր: