Արցախյան պատերազմի ժամանակ ինչ զենքեր է ուզել Հայաստանը Ռուսաստանից ու ինչ է արվել դրանց հետ. Մանրամասներ՝ Գաբրիելյանովից

91

Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր էջում հրապարակել է Հայաստանի գնած ՍՈւ-երի լուսանկարն ու գրել, որ Նիկոլ Փաշինյանը և իր «վեցնոցները» հերթական անգամ խաբել են մարդկանց:

Լուսանկարում, ինչպես գրում է մեդիամագնատը, երևում է, որ ՍՈւ-երը ձեռք են բերվել ամբողջական մարտական համալիրով, որն ունակ է եղել խնդիրներ կատարելու ինչպես օդում, այնպես է՝լ ցամաքում:

Գաբրիելյանովը հիշեցնում է, որ ՍՈւ-երն այդպես էլ ներգրավված չեն եղել Արցախյան վերջին պատերազմում:

Նա նշում է, որ մեկնաբանություն են ստացել ՀՀ իշխանության նախկին ներկայացուցիչներից մեկից, ով պնդել է, որ մարտական գործողությունների ժամանակ ռուսական կողմը շատ սեղմ ժամկետներում մատակարարել է այն զինատեսակները, որոնք հայկական կողմը պահանջել է, սակայն, ի զարմանս ռուսական կողմի, այդ զենքերն այդպես էլ մնացել են Հայաստանի պահեստներում:

Բացի դրանից, ռուսական կողմը նշել են, որ երբեմն հայկական կողմն այնպիսի զինատեսակներ է ուզել, որոնք այդքան էլ անհրաժեշտ չեն եղել ՀՀ ԶՈւ-ին, դա անտրամաբանական է եղել: Այդ զինատեսակներն ուղղակի չէին կարող ինչ-որ կերպով օգնել այդ ընթացքում մարտական գործողություններին: