«Առանձնահատուկ վտանգ չի ներկայացնում, բայց նրա կարծիքը պետք է հաշվի առնել»

142

ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը, ելույթ ունենալով ԵՄ գագաթաժողովում, հայտարարել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի համար առանձնահատուկ վտանգ չի ներկայացնում: Այս մասին ասել է Իտալիայի կառավարության ղեկավար Մարիո Դրագին:

«Ռուսաստանը Միացյալ Նահանգների համար առանձնապես վտանգավոր մրցակից չէ։ Դա մի երկիր է, որի հետ պետք է խոսել, նրա կարծիքը հաշվի առնել, բայց նա պետք է դադարեցնի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին, ընտրություններին: <…> Սա էր Բայդենի ելույթի հիմնական իմաստը», Իտալիայի վարչապետին է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: