ԱՀԿ ղեկավարը մտահոգություն հայտնեց պատվաստանյութերի կեղծման կապակցությամբ

105

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հորդորել է չգնել կորոնավիրուսի պատվաստանյութեր, այդ թվում ինտերնետով, վաճառողներից, որոնք գործում են պետական ​​պատվաստումների ծրագրերից դուրս:

Ուրբաթ Ժնևում կայացած ճեպազրույցում նա նաև ուշադրություն է հրավիրել պատվաստանյութերի դատարկ սրվակները անվտանգ թափելու անհրաժեշտության վրա՝ հանցագործների կողմից դրանց կրկնակի օգտագործումը կանխելու համար:

«ԱՀԿ-ն մտահոգված է, որ հանցավոր խմբավորումները հնարավորություն ունեն շահագործելու աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի չբավարարված հսկայական պահանջարկը», ասել է գործադիր տնօրենը: