1991-ին ստեղծած մեր պետությունը եկել դեմ ա առել պատի և ծնկած վիճակում ա էսօր

258

Գրող, բանաստեղծ Մարինե Պետրոսյանի ՖԲ էջից, –

Հայաստանը ջախջախվել ա։ 1991-ին ստեղծած մեր պետությունը եկել դեմ ա առել պատի և ծնկած վիճակում ա էսօր։ Մեզ վերա-կանգնում ա պետք։ Իսկ դրա համար մեզ վերա-մտածում ա պետք։ Մեր անցած ճանապարհի վերամտածում։ Մենք պետք ա հասկանանք՝ ինչն ենք սխալ արել որ եկել հասել ենք էս պատին։ Ինչն եք սխալ արել, որ Նիկոլ Փաշինյանն ու իրա թիմը որպես իշխանություն դարձել են հնարավոր։ Ինչն ենք սխալ արել, որ անգամ էսօր՝ Նիկոլի բոլոր արածներից հետո, մեր ժողովրդի մի ոչ փոքր մասը դեռ Նիկոլին պաշտպանում ա և վաղը կարող ա նորից Նիկոլ ընտրի։

Մտածելու համար պետք ա տարածություն։ Մեր երկրի ներսում էսօր էդ տարածությունը չկա։ Հայաստանի օդը գերհագեցած ա ցավով, ջղայնությամբ, ատելությամբ, հուսահատությամբ։ Դրանք բոլորը հակացուցված են մտածելուն։ Մեզ պետք ա լայն, մեծ, հանդարտ տարածություն։ Բարեբախտաբար մենք՝ հայերս, էդ տարածությունը ունենք։ Մենք ունենք Սփյուռք։ Մինչև հիմա Սփյուռքը հիմնականում դիտարկվել ա որպես Հայաստանի օգնության պահեստ։ Ես առաջարկում եմ դիտարկել Սփյուռքը որպես մեր մտքի դիտանկյունը լայնացնող տարածություն։ Հայաստանի ջախջախումը մեր մտքի հետ ուղիղ կապ ունի—մենք պարտվեցինք, որովհետև սխալ էինք տեսել ու մտածել մեր երկիրը։ Մենք՝ Հայաստանում և սփյուռքում ապրող մտքի մարդիկս, պետք ա ձևեր գտնենք՝ ստեղծելու էն մտային ու նաև ֆիզիկական տարածությունը, որտեղ կվերա-մտածենք Հայաստանն ու մեր տեղը աշխարհում։

Նիկոլն ու իրա թիմը երկու հիմնական մտային  խաբկանքի վրա հենվելով են եկել իշխանության։ Խաբկանք առաջին—Մենք պոստսովետական-գավառական, լուսավոր մեծ աշխարհից կտրված երկիր ենք, սովետական ժառանգությունը մեզ շարունակում ա կտրված պահել էդ մեծ ու լուսավոր աշխարհից։ Վերացնենք սովետական մնացուկները, միանանք լուսավոր Արևմուտքին, և ամեն ինչ լավ կլինի։

Խաբկանք երկրորդ—Հայաստանցիներս վատ ենք ապրում, որովհետև մեզ թալանել են՝ Լևոնը ցուրտ ու մութ տարիներին մեզ գռփել ա, հետո ղարաբաղցի Ռոբն ա մեզ գռփել, հետո Սերժիկն ու Սաշիկն են մեզ գռփել։ Թալանը վերացնենք, բոլորով լավ կապրենք։ Կեցցե Նիկոլը։ Կորչի թավիշը։

Էս երկու խաբկանքն էլ Հայաստանում մինչև էսօր հստակ գործում են։ Առաջին խաբկանքը գործում ա հիմնականում ակտիվիստական-արտիստական-մտավորական էն խավերի մեջ, որոնք 2018-ի գարնանը դուրս եկան փողոց և մինչև էսօր էլ մի մեծ մասով դեռ պաշտպանում են 2018-ի «թավշե հեղափոխությունը»։ Իսկ երկրորդ խաբկանքը գործում ա հանրության ամենալայն շերտերում, որպես նախկինների վերադարձի վախ և Նիկոլի հիմնական հաղթաթուղթ։

Քանի դեռ մենք մեր գիտակցության մեջ չենք կազմաքանդել էս երկու խաբկանքը, Հայաստանը չի կարողանա դուրս գալ էսօրվա փոսի միջից և շարժվել առաջ։ Իսկ դրանք կազմաքանդելը հեշտ գործ չի։ Հայաստանի ներսում էդ երկու խաբկանքը շատ ուժեղ արմատներ ունեն։ Էս հարցում սփյուռքը որպես մտային ռեսուրս օգտագործելը որոշիչ կարող ա լինել երկու առումով։ Նախ, արդեն ասեցի, սփյուռքը շատ ավելի մեծ, լայն, Հայաստանի համեմատ՝ հանդարտ տարածություն ա, որտեղ մտածելը դառնում ա հնարավոր։ Երկրորդ, ավելի կարևոր մի հանգամանք՝ սփյուռքը, տարածականորեն ներառելով համարյա ամբողջ աշխարհը, էդ թվում աշխարհի քաղաքական-տնտեսական-մտային կենտրոնները, ռեալ ձևով հնարավոր ա դարձնում մտածելը հենց էդ կոնտեքստում։

Նիկոլ Փաշինյանը մի սևեռուն գաղափար ուներ՝ զրոյացնել Հայաստանի բոլոր նախկին ղեկավարներին և հանդես գալ որպես աննախադեպ փրկիչ՝ հայոց օջախի հայր։ Շշմելու ա, բայց փաստ, որ անգամ էսօր՝ Հայաստանը խայտառակ պարտության մատնելուց հետո, Նիկոլը չի հրաժարվել էս հավակնությունից։ Իսկ էլ ավելի շշմելուն էն ա, որ հայաստանցիների մի ոչ փոքր մասը դեռ պաշտպանում ա էդ հավակնությունը—«Հա, Նիկոլին եմ ընտրելու։ Բա ո՞ւմ ընտրեմ, թալանչիներ՞ին»։ Էս ա Հայաստանի «քաղաքական դիսկուրսը» էսօր։ Զրոյացումը փաստորեն կատարված ա։ Բայց դա իհարկե մենակ Նիկոլի «ավանդը» չի․, մինչև Նիկոլը կհայտնվեր ձիու մեջքին, Հայաստանի նախորդ քաղաքական մեծ ու փոքր ղեկավարները հասցրել էին հաջողությամբ զրոյացնել իրար։ Եվ էսօր ունենք էն ինչ ունենք—թալանը որպես հանրության մեծագույն մասի ուղեղում նստած իդեա ֆիքս և Հայաստանը՝ փակուղու առաջ։

Մեզ պետք ա խոսակցություն, որտեղից իդեա ֆիքսերը հանած կլինեն՝ թալանի իդեա ֆիքսը և վերևում նշածս մյուս իդեա ֆիքսը՝ «խավար Հայաստան-versus լուսավոր Արևմուտք»։ Էս երկրորդից ես ինքս ազատվել եմ իմ բազմաթիվ ճամփորդությունների արդյունքում։ Լինելով աշխարհի բազմաթիվ կապիտալիստական երկրներում, էդ թվում Արևմուտքի ամենազարգացած երկրներում, և կարողանալով համեմատել, ես հստակ հասկացել եմ որ սովետական ժառանգությունը, բացասականից բացի, ունի նաև մեծ դրական բաղադրիչ՝ թե սոցիալական, թե մշակութային, թե անգամ քաղաքական բնույթի։ Ես տեսել եմ նաև, որ սոցիալական անհավասարությունը հատուկ ա անխտիր բոլոր կապիտալիստական երկրներին, ամենաաղքատից մինչև ամենահարուստը։ Եթե անկախության անցած երեսուն տարիների ընթացքում, կապիտալիստական դրախտ ընկնելու էյֆորիան հաղթահարելուց հետո, ոչ թե ընկղմվեինք թալանի մասին դիսկուրսի սապնաջրի մեջ, այլ նորմալ քաղաքական խոսակցություն սկսեինք էն մասին, թե կապիտալիզմի որ տեսակն ենք մենք ընտրում, սոցիալիստական մեր ժառանգությունիցն դրա մեջ ինչ որ բան մտցնում ենք թե չէ, մեր երկրի ճակատագիրը գուցե ուրիշն ձևով դասավորվեր, որովհետև ռացիոնալ քաղաքական բանավեճի մեջ Նիկոլն ու իրա մանկահասակ թիմը տեղ չէին ունենա։

Բայց եղավ ինչ եղավ։ Եթե վաղը ես կարողանամ Սփյուռքի որևէ քաղաքում, ասենք՝ Փարիզում կամ Բոստոնում, հավաքել մտքի մարդկանց և մենք խոսենք Հայաստանի ապագայի մասին, առաջին և կենտրոնական հարցը իհարկե կլինի մեր երկրի անվտանգության հարցը՝ մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքսատում։ Բայց մենք կքննարկենք նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական կառուցվածքի հարցերը, մենք կքննարկենք նաև էն հարցը՝ թե ոնց եք էդ ռացիոնալ դիսկուրսը տեղափոխում Հայաստան, որ կարողանանք հաղթահարել գռփոլու-լափելու մասին դիսկուրսը՝ որպես Հայաստանի գլխին կախված սուր, որպես խայծ, որի միջոցով Հայաստանի ժողովուրդը դարձել ա մանիպուլյացիաների զոհ՝ անհասկանալի ուժերի ձեռքին։