Սպուտնիկ V-ով պատվաստվածների շրջանում վարակման դեպքեր անչափ հազվադեպ են լինում

82

Սպուտնիկ V պատվաստանյութի երկու բաղադրիչով պատվաստվածների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր անչափ հազվադեպ են լինում: Դրանք գրանցվում են երկրորդ պատվաստումից հետո երեք շաբաթվա ընթացքում, երբ իմունիտետը դեռ ամբողջությամբ մշակված չէ, հայտարարել է պատրաստուկը մշակող կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Նա նշել է, որ պատվաստանյութի պատրաստման երկրորդ բաղադրիչի ներարկումից ընդամենը երեք շաբաթ անց մարդը պատվաստված է համարվում և պաշտպանված է կորոնավիրուսից:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ երիտասարդները հակված են ավելի արագ իմունիտետ ձեռք բերել, մինչդեռ ավելի մեծ տարիքային խմբում, հատկապես 60-ից բարձր տարիքում, դա կարող է ավելի երկար տևել», ավելացրել է գիտնականը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: