ՍԴ որոշումը փաստեց, որ այս գործի հիմքում քաղաքական հետապնդումներն են, որոնք պետք է վերացվեն. Սեյրան Օհանյան

86

Դատական իշխանության և Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող անաչառ աշխատանքի հաղթանակի արդյունք է: Սահմանադրական դատարանի որոշմամբ, հանցակազմի բացակայության պատճառով, այս գործը պետք է կարճվի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը հակասահմանդրական ճանաչելու որոշմանը:

«Սա փաստում է այն, որ այս գործի հիմքում քաղաքական հետապնդումներն են, որոնք պետք է վերացվեն»,-արձանագրեց Օհանյանը:

Պն նախկին նախարարի դիտարկմամբ՝ գործի ձգձգման պատճառը ՍԴ-ի նկատմամբ իրականացվող հետապնդումներն էին.

«Մեր իշխանությունը երեք թևերն էլ անկախ են, բայց այս իշխանությունների օրոք մենք տեսանք, թե գործադիրն ինչպես է իր ձեռքը վերցնում ողջ օրենսդիր իշխանության լծակները և փորձում էր նաև դատական իշխանությունը վերցնել, այդ դեպքում երկիրը կվերածվեր միապետության, որի հանգուցալուծումը այն պարտություններն էին, որոնք եղան և այդ պարտությունները շարունակական բնույթ էին ունենալու»,-ասաց Սեյրան Օհանյանը և ավելացրեց.

«Սրանով պետք է արձանագրենք, որ հնարավորություն պետք է լինի, որպեսզի իշխանության բոլոր թևերը լինեն անկախ և անաչառ»,-եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Փաստինֆո