Ռուսաստանը «Սմերչ»-ը կփոխարինի «Տորնադո»-ով. yerkir.am

279

Ռուսաստանի Դաշնության արևմտյան ռազմական շրջանում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը կփոխարինվեն խոշոր տրամաչափի «Տորնադո»-ով․ գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ աղբյուրները:

Թերթը չի նշում վերազինման կոնկրետ ժամկետներ:

Պարբերականը հիշեցնում է, որ «Տորնադո»-ի հեռահարությունն ավելի քան 100 կիլոմետր է և մեկ համազարկային կրակով կարող է  խոցել մի քանի տարբեր թիրախներ:

«Նախորդ սերունդների համեմատ՝ այն հագեցած է կառավարման և ուղղորդման ավտոմատացված համակարգով: Եվ, բացի այդ, դրա համար մշակվել են նոր հեռահար արկեր, ներառյալ՝ հետագծի ճշգրտմամբ: Դրա շնորհիվ թիրախներին հարվածելու ճշգրտությունն աճել է»,- ասել է ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին: