Նրանք կարծում են, որ մենք «հավատում» ենք, որ սա չի արվում հողատուի կյանքը երկարեցնելու համար. Սարհատ Պետրոսյան

79

Մի նախկին աշխուժակ, ով հիմա կառավարության նիստերին ա մասնակցում, մեկ-մեկ տեղը փոխելով, 2015-2017 թվականներին ամեն երկու գրառումից մեկը նվիրում էր, ոստիկանության բյուջեի ավելացման անթույլատրելիությանը, ասելով, որ ա՛յ բանակի բյուջեն չի ավելացվում, իսկ իշխանությունը պահելու համար տես ի՞նչ վատ բաներ են անում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ տեքստերի հեղինակը, ով հիմա ի պաշտոնե անվտանգության մասով ունի կարեւոր դերակատարություն, տեսնես հայելու առաջ կանգնելիս, գոնե մտքում, ինքն իրեն ամոթանք տալիս ա՞:

Սա հատկապես հիշեցի ու ակտուալ դարձավ երեկ, երբ կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում ավելացրել է հասարակական կարգ պահպանող ոստիկանության աշխատավարձերը։ Իդեպ սա խնդրում եմ դիտարկել վերջին 1-1.5 տարվա ընթացքում ոստիկանությանը տրված բոլոր նոր արտոնությունների (գաղտնալսելու, պատշաճ իրազեկում չանելու, անպատիժ մարդ քաշելու, …) համատեսքտում։

Ենթադրում եմ, որ հիմա քաղաքացիական հասարակության մյուս աշխուժակներն ասելու են, որ մեր քասթինգով, իմա թրի տակով, անցածներն են, ոչինչ։ Ու կլռեն…

Իրենց թվում է, իրենք մի շատ վստահություն են ներշնչում, որ իրենց ասածը մի շատ վստահություն ներշնչի։ Նրանք կարծում են, որ մենք էլ իրենց պես “ՀԱՎատում” ենք, որ սա չի արվում իշխանությունն ամրապնդելու, ենթադրյալ ընտրությունները կեղծելու և մնացած հողատուի կյանքը երկարեցնելու ատրիբուտիկաների համար»: