Մեկնարկում է «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը. Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 29-ն է

157

TCF Armenia-ն Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA) աջակցությամբ սկսում է «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը՝ 2000 դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդով:

Եթե ունես գաղափար, որը կարող է նպաստել Սյունիքի զարգացմանը, կամ արդեն ունես որևէ լուծում և աջակցություն ես փնտրում, ապա մասնակցիր այս մրցույթին:Գաղափարները կարող են ներառել տարբեր ոլորտներ՝ տեխնոլոգիական արտադրանքներ, ագրոբիզնես, տուրիզմ և այլն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 29-ն է: Հայտադիմումը լրացրեք այստեղ:

Մրցույթին կարող են մասնակցել այն թիմերը, որոնք բաղկացած են նվազագույնը երկու հոգուց: Մրցույթը նախատեսված է 16 տարեկանից բարձր անձանց համար:

B24