Մամուլն այսօր

69

📜«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է`
եթե Սիրիայի ռուս-թուրքական ձևաչափում արձանագրվում են լարումներ և շիկացումներ, ապա պետք է նույն սցենարով զարգացումների ռիսկերը բարձր գնահատվեն նաև Արցախի դեպքում
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Հրապարակ»-ը ներկայացնում է` որոշ  տեղեկություններով՝ իշխանությունն իր համար սոցհարցումներ է իրականացրել և պարզել, որ ռեյտինգային ընտրակարգով լավագույն դեպքում 22-24 տոկոս ձայն է հավաքելու, քանի որ չունի հեղինակավոր թեկնածուներ, որոնք կկարողանան մարզերում չկողմնորոշված 42 տոկոս էլեկտորատին մոտիվացնել հօգուտ իշխանության։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Հրապարակ»-ը գրում է` ԱԱԾ-ն, ԶՈՒ գնդապետին 6 ամիս կալանքի տակ պահելով, ցանկացել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք կորզել, սակայն չի հաջողվել
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Ժողովուրդ» օրաթերթը  պարզվում է՝ Երևանի փողոցներում գծանշումներ պետք է իրականացնի ոչ թե Երևանի քաղաքապետարանը, այլ Ճանապարհային ոստիկանությունը, սակայն աշխատանքն այդպես էլ չենք տեսնում:
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜 «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավաբանների է հրավիրել իր մոտ և փորձել է հասկանալ, թե ինչ ձևով կարող են պաշտպանել Հակոբ Արշակյանին և այնպես անել, որ նրա լիազորությունները չդադարեցվեն, սակայն նրան զեկուցել են, որ այլ տարբերակ չկա, և Հակոբ Արշակյանի լիազորությունները պետք է դադարեցվեն մինչև գործի քննության ավարտը
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբում արշալույսները դեռևս խաղաղ չեն: Բանն այն է, որ, դատարանի որոշման հիման վրա, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը միացած 40 գեներալներից շատերը տարբեր խոսակցությունների ժամանակ կարծիք են հայտնել, թե ՊՆ-ում այդպես շարունակվել չի կարող, և միգուցե առաջիկայում հրաժարականների շքերթ լինի↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Ժողովուրդ»-ը գրում է`պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 6.7 տոկոսով: Արձանագրենք նաև, որ առևտրաշրջանառության ծավալներն են պակասել 11.3 տոկոսով:
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ