Հայաստանում սոցցանցերի ակտիվ օգտատեր է 1.8 մլն մարդ

80

Հայաստանի բնակչության 68.2 %-ը կամ 2.02 մլն մարդ օգտվում է ինտերնետից: Սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր է 1.8 մլն մարդ, կամ բնակչության 60.7%-ը: 

We Are Social գործակալության հրապարակած Digital in 2021 զեկույցի համաձայն, Հայաստանում մոբայլ կապից օգտվում է 3.78 մլն օգտատեր կամ բնակչության 127.4 տոկոսը: 

Զեկույցը փաստում է, որ 2021թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 5.6%-ով (107 հազ. օգտատեր), աճել է ինտերնետից օգտվողների թիվը:

Սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով (300 հազ. օգտատերով): 

Ինտերնետից օգտվողների 97.5%-ը սոցցանցեր մուտք է գործում մոբայլ սարքերից: Մոբայլ ինտերնետ կապի ներբեռնման միջին արագությունը Հայաստանում կազմում է 32.36 Մբ/վ, իսկ ֆիքսված ինտերնետ կապի ներբեռնման արագությունը կազմում է 33.38 Մբ/վ:

Ըստ սարքերի, հանրապետությունում վեբ թրաֆիկի բաժանումն ունի հետևյալ տեսքը. մոբայլ սարքեր՝ 22.9% (աճը նախորդ տարվա համեմատ՝ 27%), դեսքթոփ սարքեր եւ լափթոփներ՝ 76.5% (5.9%-ով պակաս՝ նախորդ տարվա համեմատ), թաբլեթներ՝ 0.6% (1.6%-ով պակաս՝ նախորդ տարվա համեմատ):  

Դիտարկիչներից (բրաուզեր) ամենատարածվածը Chrome-ն է (44.6%), որին հաջորդում է Firefox-ը (43.5%): Երրորդ տեղում Safari-ն է (7.3%):

ITel.am