Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքում ադրբեջաներեն բաժին է բացվել. ադրբեջաներենով լուրեր են թողարկում

164

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը սկսել է ադրբեջաներենով լուրեր թողարկել։ Հ1-ի «1lurer.am» էլեկտրոնային կայքում ստեղծվել է ադրբեջաներեն բաժին՝ «1lurer.am/az», որտեղ ադրբեջաներեն են թարգմանվում և տեղադրվում Հայաստանի Հանրապետության, Արցախի ներքաղաքական ու արտաքին քաղաքական կյանքին վերաբերող կարևոր նորությունները։

Կայքում տեսնում ենք, որ ադրբեջաներեն բաժնի առաջին թարմացումն արվել է 2021 թվականի փետրվարի 19-ին, որից հետո գրեթե ամենօրյա կտրվածքով նորություններ են տեղադրվում են։ Օրինակ` այսօր՝ մարտի 26-ին, ադրբեջաներեն բաժնում արդեն իսկ 14 նորություն է տեղադրվել, ինչպես, օրինակ, Հայաստանի և Արցախի նախկին 5 նախագահների հանդիպման մասին հաղորդագրությունը։

Միանգամայն հասկանալի է, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերով, թողարկում է ռուսերեն և անգլերեն լուրեր, որոնք բացի դրանից, որ ներքին սպառում ունեն, նաև կարևոր են Հայաստանի կողմից ԱՊՀ տարածաշրջանային և միջազգային կառույցներին անդամակցելու տեսանկյունից։ Իսկ ու՞մ համար են թշնամական պետության լեզվով՝ ադրբեջաներեն թարգմանվում հայկական ներքաղաքական կյանքին վերաբերող նորությունները, ո՞վ է դրանց սպառողը, ի՞նչ պահանջարկ ունի այն, և ի՞նչ հիմնավորմամբ ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն դրա համար։

Այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ ադրբեջանական լրահոսին, մասնավորապես պետական «Azertac» լրատվական գործակալությանը հետևելու համար անհրաժեշտ է փոխել երկրի IP-ն հայտնի «VPN» -ի միջոցով, որի համար էլ օգտատերը կարժանանա ԱԱԾ այցելությանը, բերման ենթարկելուն և կալանավորվելուն: 

Պետք է նշել նաև, որ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը իր հարցազրույցներում հայտարարել է, որ իր տեղեկություններով` 2018թ. իշխանափոխությունից հետո ադրբեջանական քարոզչության դեմ պայքարող կառույցում փոխվել են ադրբեջանական հայատյաց քարոզչության դեմ պայքարի քաղաքականությունը, և այլևս պայքարի կարիք չկա: 

Նշենք, որ Հ1-ի ներկայիս տնօրենը Հովհաննես Մովսիսյանն է, որը նախկինում հանդիսանում էր «Ֆեյքերի» ՊՈԱԿ ավանումը ստացած կառույցի ղեկավարը, ում օրոք, ըստ օդում կախված լուրերի, օրակարգ բերվեց համացանցում ֆեյքերով զոհված զինծառայողների հարազատներին հայհոյելը։ Հաշվի առնելով Հայաստանի քաղաքական վերնախավի, մասնավորապես Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնահատուկ հարաբերությունները, որոնք հանգեցրին Արցախի մեծագույն մասի կորստին ու Հայաստանի կապիտուլյացիային, վերը նշված հարցերի պատասխանները թողնում ենք մեր ընթերցողի ենթադրություններին։  

AntiFake.am