Լոնդոնի մետրոյից հանում են հայկական մշակույթը իբրև ադրբեջանական ներկայացնող գովազդային ցուցանակները

83

Այդ մասին մարտի 23-ին տեղեկացրել է ERMENİ HABER գործակալությունը, որից արտատպել էր Կ. Պոլսո “Հայ Թերթ” կայքեջը:

Ըստ տեղեկության Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Լոնդոնի մետրոի կայարաններից մեկում տեղադրված ցուցանակները, որոնցում հայկական մշակույթի արժեքները ներկայացվում են որպես Ադրբեջանի մշակութային հարստություն, դուրս են բերել կայարանից և դա տեղի է ունեցել Անգլիայում գործող մի շարք համայնքային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բողոքի հիման վրա: