Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական նավին.Yerkir.am

282
nav

Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել իսրայելական բեռնանավի վրա Արաբական ծովում. հայտնում է Haaretz- ը:

«Իրանը Արաբական ծովում հրթիռ է արձակել իսրայելական բեռնանավի ուղղությամբ»,- գրում է թերթը:

Հարձակման ենթարկված նավը Տանզանիայից Հնդկաստան էր ուղևորվում: Պարբերականը նշում է, որ ZT Management-ին պատկանող նավը, չնայած վնասին, շարունակել է իր ճանապարհը:

Մարտի սկզբին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Kan հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտնել էր Օմանի ծոցում իսրայելական նավի վրա իրանական հարձակման մասին։

Աղբյուրը՝ Yerkir.am