«Չինաստանի և Թուրքիայի ավանդական բարեկամությունը կշարունակի ամրապնդվել համաճարակի դեմ համատեղ պայքարում»

204

Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Չինաստանի արտգործնախարար Վան Ին և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն դեմ են արտահայտվել կորոնավիրուսային պատվաստանյութերի քաղաքականացմանը, այսօր հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«Չինաստանը կաջակցի Թուրքիային համաճարակի դեմ պայքարում, քանի դեռ վերջինս չի հասել լիակատար հաղթանակի», հեռուստաընկերությունը մեջբերում է ՉԺՀ արտգործնախարարի խոսքերը:

Չինաստանի ԱԳՆ ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ «Չինաստանի և Թուրքիայի ավանդական բարեկամությունը կշարունակի ամրապնդվել համաճարակի դեմ համատեղ պայքարում»: