Թուրքիան հայտարարեց «Սպուտնիկ V»-ի լայն կիրառման պատրաստակամության մասին

127

«Սպուտնիկ V» կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութը պատրաստ կլինի լայնամասշտաբ օգտագործման թունաբանական ուսումնասիրությունների ավարտից հետո: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Մենք ուշադիր հետևում ենք «Սպուտնիկ V» կոչվող պատվաստանյութի մշակմանը: Սկսվել են «Սպուտնիկ V»-ի մատակարարման առաջին բանակցությունները: Այս պատվաստանյութը փորձարկումների գործընթացի ավարտից հետո կիրառելի կլինի լայն օգտագործման համար», շեշտել է նա հայտարարության մեջ:

Պատվաստանյութի թունաբանական հետազոտությունները սկսելու մասին Քոջան հայտարարել էր փետրվարի 25-ին, գրում է ՏԱՍՍ-ը: