Թուրքիայում «գորշ գայլերի» գրասենյակ դարձած հայկական եկեղեցու վրա ադրբեջանական դրոշ է կախվել

100

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի բնակիչ, ազգությամբ հայ Օզան Դևրիմյանը իր թվիթերյան էջում հայտնել է, որ վերոնշյալ քաղաքի երբեմնի հայկական եկեղեցու շենքի վրա կախվել է ադրբեջանական դրոշը։

«Հերիք չէ, որ հայկական եկեղեցին հափշտակել են, մի հատ էլ, իհարկե, վրան ադրբեջանական դրոշ է պետք փակցնել»,– հեգնել է Դևրիմյանը։

Հիշեցնենք, որ թուրքերն այս եկեղեցին տարիներ առաջ դարձրել էին կինոթատրոն, հետո՝ Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի մոր՝ Զյուբեյդեի անունը կրող «Տիկին Զյուբեյդեի մշակութային կենտրոնի» մասնաճյուղ, իսկ վերևի հարկում հետո տեղակայվել է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության՝ «Ազգայնական շարժում» կուսակցության մասնաճյուղը Էսքիշեհիրում։

Yerkir.am