Թուրքիայի նախագահն հաստատել է Թուրքական խորհրդի (ԹԽ) հետ կապված երկու կարևոր արձանագրություն

472

Առաջին արձանագրությունը վերաբերում է Թուրքական մշակույթի և ժառանգության միջազգային հիմնադրամի բյուջե Թուրքական խորհրդի անդամ պետությունների պարտադիր վճարների ծավալներին, հայտնում է Resmi Gazete-ն:

Փաստաթուղթը ստորագրվել է Ստամբուլում 2020 թվականի նոյեմբերի 28-ին և նախատեսում է հիմնադրամի բյուջեի ձևավորում, որ երկիրը տարեկան ինչ գումար է վճարելու.

Ադրբեջան՝ 44,5%

Ղազախստան՝ 25%

Ղրղզստան՝ 0,5%

Թուրքիա – 30%

Ուզբեկստանի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը միայն 2019 թ․  պաշտոնապես միացավ ԹԽ-ին Իսկ փաստաթուղթը ստորագրվել էր 2018 թ. Ամենայն հավանականությամբ, մեկ տարի անց ցուցակում կընդգրկվի նաև Ուզբեկստանը:

@Voice_of_Turkey

Թարգմ․՝ Զ․Մ․