Էրդողանն ակնկալում է, որ երկրում պատվաստումները կավարտվեն մայիսին կամ հունիսին

212

Թուրքիայում ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի օգտագործումը կհեշտացնի հանրապետությունում պատվաստումների գործընթացը: Այս մասին այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է TRT հեռուստաալիքի եթերում ուրբաթօրյա աղոթքից հետո:

«Մենք ակնկալում ենք, որ պատվաստումները կավարտվեն մայիսին կամ հունիսին, և մինչև ամառ մենք կկարողանանք վերջնականապես վերադառնալ բնականոն կյանքի: Մենք Չինաստանի հետ պայմանագիր ունենք 100 միլիոն պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ, բայց մինչ այժմ նույնիսկ չենք ստացել 50 միլիոնը։ Երեկ ես հնարավորություն ունեցա հիշեցնելու Չինաստանի արտգործնախարար Վան Իին, որ մենք շտապ առաքումներ ենք ակնկալում: Նա խոստացավ անձամբ վերահսկել այդ հարցը: Մենք նաև պատվաստանյութերի խնդրի վերաբերյալ բանակցություններ ենք վարում այլ պետությունների, այդ թվում`Ռուսաստանի հետ։ Այն [Սպուտնիկ V պատվաստանյութը] մեծապես կնպաստի [պատվաստումների հետ կապված իրավիճակին]», ընդգծել է Թուրքիայի ղեկավարը: